Իրան

Իրանում զոհվել է Չինաստանի մեկ քաղաքացի. ԱԳՆ խոսնակ

1 րոպեի ընթերցում

Իրանում զոհվել է Չինաստանի մեկ քաղաքացի. ԱԳՆ խոսնակ

Իրանում ամերիկյան և իսրայելյան ուժերի կողմից իրականացվող գործողությունների հետևանքով մայրաքաղաք Թեհրանում Չինաստանի քաղաքացի է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինը։

Նա հայտնել է, որ մարտի 2-ի դրությամբ Չինաստանը Իրանից տարհանել է իր շուրջ 3000 քաղաքացու։

«Ամենահրատապ խնդիրը ռազմական գործողությունների դադարեցումն է և հակամարտության տարածման կանխումը», - ասել է Մաո Նինը՝ ընդգծելով, որ կարգավորման անհրաժեշտ է հասնել երկխոսության և բանակցությունների միջոցով։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում