Իրան

Իրանի նոր ղեկավար խորհուրդը սկսել է աշխատանքը, «մեկ-երկու օրից» կընտրվի նոր գերագույն առաջնորդ

1 րոպեի ընթերցում

Իրանի նոր ղեկավար խորհուրդը սկսել է աշխատանքը, «մեկ-երկու օրից» կընտրվի նոր գերագույն առաջնորդ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար խորհուրդը սկսել է աշխատանքը գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվանից հետո։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Associated Press գործակալությունից, այս մասին Փեզեշքիանն ասել է նախապես ձայնագրված ուղերձում, որը հեռարձակվել է Իրանի պետական հեռուստատեսությամբ։

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ին հայտնել է, որ «մեկ կամ երկու» օրից կընտրվի նոր գերագույն առաջնորդ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Ալի Խամենեիի սպանությունից հետո Իրանի ժամանակավոր գերագույն առաջնորդը կլինի բարձրաստիճան հոգևորականներից այաթոլլա Ալիռեզա Արաֆին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում