Իրան

Հարյուրավոր ցուցարարներ գրոհել են Կարաչիում ԱՄՆ հյուպատոսության շենքը. կան զոհեր և վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Հարյուրավոր ցուցարարներ գրոհել են Կարաչիում ԱՄՆ հյուպատոսության շենքը. կան զոհեր և վիրավորներ

Մոտ 500 մարդ գրոհել է Պակիստանի հարավում գտնվող Կարաչի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության շենքը՝ ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից մի քանի ժամ անց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Associated Press-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Գործակալությունը հայտնել է, որ բողոքի ակցիային մասնակցել են շիա մահմեդականներ։

Ոստիկանության խոսնակ Մոհամմադ Ջավադը հայտնել է, որ ոստիկանությունն ու զինվորականները մահակներ ու արցունքաբեր գազ են օգտագործել ցուցարարներին ցրելու համար։

Ոստիկանությունը հայտնել է բախումների հետևանքով վեց զոհի մասին։ Առնվազն 8 մարդ վիրավոր է։

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում