Իրանը հերքում է այաթոլլա Ալի Խամենեիի սպանության մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է լուրերն այն մասին, թե Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը սպանվել են Իրանի և ԱՄՆ-ի հարվածների հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաղային ասել է ABC News-ի հետ հարցազրույցում։

«Նրանք ողջ և առողջ են», - ասել է դիվանագետը։

Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ «համակարգն աշխատում է», այն հիմնված չէ միանձնյա կառավարման վրա, ամեն բան կատարվում է ըստ ծրագրի, իրանական ուժերն ապահովում են երկրի պաշտպանությունը։

Իր հերթին, Իսրայելի վարաչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստաուղերձում հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «այլևս չկա»։

«Կան բազմաթիվ  նշաններ, որ այս բռնակալը (խմբ.՝ նկատի ունի այաթոլլա Ալի Խամենեիին) այլևս գոյություն չունի։ Այս առավոտյան մենք ոչնչացրել ենք բարձրաստիճան պաշտոնյաների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների, միջուկային ծրագրի բարձրաստիճան դերակատարների և մենք կշարունակենք», - ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ առաջիկա օրերին կշարունակեն հարվածել Իրանում հազարավոր թիրախների։

Իսրայելի վարչապետը նաև իրանցիներին կոչ է արել դուրս գալ փողոցներ և «ավարտին հասցնել աշխատանքը»։

Իսրայելի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, Reuters գործակալությանը հայտնել է, թե այաթոլլա Ալի Խամենեին սպանվել է, և նրա մարմինը հայտնաբերվել է։

Իրանական պետական լրատավամիջոցները, վկայակոչելով երկրի գերագույն առաջնորդի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարին, հաղորդում են, որ «թշնամին դիմում է հոգեբանական պատերազմի»։

 

Հայերեն العربية

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը