Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters

1 րոպեի ընթերցում

Reuters գործակալությունը գրում է, որ Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ին այդ մասին տեղեկացրել են Իսրայելի կողմից Իրանի դեմ վարվող ռազմական գործողություններին ծանոթ աղբյուրները։

Ավելի վաղ Times of Israel-ը տեղեկություններ էր  տարածել, որ Իսրայելի հարվածների թիրախում են եղել Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Լրատվամիջոցը գրել էր, որ հարվածների արդյունքների մասին տեղեկություններ առայժմ չկան։

IRNA գործակալությունն էլ ավելի վաղ տարածել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի որդու հայտարարությունն այն մասին, որ իր հոր դեմ մահափորձը չի ստացվել, նրա հետ ամեն ինչ կարգին է։

Պաշտպանության նախարարի  և ԻՀՊԿ հրամանատարի մահանալու լուրերը իրանական լրատվամիջոցների կողմից չեն հաստատվել։ 

Հայերեն العربية فارسی Français Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար