Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
1 րոպեի ընթերցում

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Մինաբի քաղաքում Իսրայելի կողմից աղջիկների տարրական դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվն անցնում է 50-ից, իսկ վիրավորներինը հասել է 60-ի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես փոխանցում է «Թասնիմ» լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացրել է տեղի հատուկ նահանգապետը՝ հավելելով, որ դպրոցում փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։
Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել էին 40 զոհի մասին։
Կարդացեք հոդվածը` Français