Իրան

Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից և չայցելել այդ երկիր

1 րոպեի ընթերցում

Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից և չայցելել այդ երկիր

Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Իրան այցելելուց, իսկ այնտեղ գտնվողներին՝ հնարավորինս արագ հեռանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Global Times թերթը։

«Հաշվի առնելով Իրանում անվտանգությամբ պայմանավորված առկա իրավիճակը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նաև Իրանում Չինաստանի դեսպանատունը և հյուպատոսությունները իրենց քաղաքացիներին հիշեցնում են Իրան այցելելուց ձեռնպահ մնալ անհրաժեշտության մասին»,- նշում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական գործերի վարչության հայտարարությունը։

Նշվում է, որ Իրանում արդեն գտնվող Չինաստանի քաղաքացիները պետք է ուժեղացնեն անվտանգության նախազգուշական միջոցները և հնարավորինս արագ հեռանան այդ երկրից։ Ընդ որում, Իրանում և հարևան երկրներում Չինաստանի դեսպանատունը և հյուպատոսությունները անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն Չինաստանի այն քաղաքացիներին, ովքեր կցանկանան մեկնել առևտրային ավիաչվերթներով կամ ցամաքային երթուղիներով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում