Հայաստան

Գերմանիայում նշվել է Հայոց բանակի 34-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում նշվել է Հայոց բանակի 34-րդ տարեդարձը

Հայաստանի Հանրապետության Բանակի հիմնադրման 34-րդ տարեդարձի կապակցությամբ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից՝ մանրամասնելով, որ միջոցառմանը մասնակցել են Գերմանիայում հավատարմագրված դիվանագետներ, ռազմական կցորդներ և Դաշնային Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։

Ներկաներին ողջունել է ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը՝ ներկայացնելով լեգիտիմության, փոխկապակցվածության, կանխատեսելիության և խաղաղության դերը՝ իբրև պետության անվտանգության ապահովվման շարակարգեր։

Նշվում է, որ դեսպանը ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը և դրական զարգացումները։ Վիկտոր Ենգիբարյանը նաև կարևորել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի միջև ստորագրված ՀՀ և ԳԴՀ միջև ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիրը։

Դեսպան Ենգիբարյանը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի բոլոր գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային, հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար շարունակական ջանքերին աջակցելու համար։

Բացի այդ, հաղորդվում է, որ ընդունելության ժամանակ ելույթ է ունեցել նաև ՀՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Բարսեղյանը՝ ներկայացնելով ՀՀ զինված ուժերի բարեփոխումների գործընթացը։

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում