Եղանակային վատ պայմանների պատճառով Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է

1 րոպեի ընթերցում

Եղանակային վատ պայմանների պատճառով Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է

Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։

Խնդիրներից խուսափելու համար ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։

Միաժամանակ, Կոմիտեից հայտնում են, որ Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։

Կարդացեք հոդվածը` فارسیქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում