Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Մենք չենք ցանկանում պաշտոնական Թբիլիսիին պարտադրել մեր բարեկամությունը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը չի ցանկանում պաշտոնական Թբիլիսիին պարտադրել իր բարեկամությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ցանկանում ենք բարեկամություն անել Վրաստանի հետ եւ պատրաստ ենք դա անել ճիշտ այնքան, որքան դրան պատրաստ են վրաց ղեկավարներըե,-ասել է նա «Մոսկովսկիե նովոստիե թերթին տված հարցազրույցում, որը զետեղված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում: Ըստ նրա, «հենց այդ պատճառով մենք բանակցություններ անցկացրինք եւ համաձայնեցրինք Վրաստանում մեր ռազմական ներկայության դադարեցման պայմաններն ու ժամկետներըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում