Աշխարհ

ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մտադիր է ամրապնդել իր արևելյան թևում Ռուսաստանին սահմանակից շրջանների անվտանգությունը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խոստացել է մինչև 2030 թվականը 800 միլիարդ եվրոյի ներդրում ԵՄ պաշտպանական կարիքների համար, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով Ռուսաստանին սահմանակից տարածաշրջանների անվտանգությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Բրյուսելում՝ ելույթ ունենալով ԵՄ արևելյան թևի սահմանային շրջանների ռազմավարության վերաբերյալ բարձր մակարդակի կոնֆերանսում։

«Մենք մինչև 2030 թվականը պաշտպանական կարիքների համար կկենտրոնացնենք մինչև 800 միլիարդ եվրո։ Բայց այսօր ես ուզում եմ ասել, որ Եվրոպան նաև մեծ ուշադրություն է դարձնում իր արևելյան սահմանների անվտանգությանը, որովհետև դրանց անվտանգությունը կենսական նշանակություն ունի ամբողջ Եվրոպայի համար։ Մեր «SAFE» համատեղ գնումների ծրագրի շրջանակներում հասանելի 150 միլիարդ եվրոյի գրեթե երկու երրորդը նախնականորեն հատկացվել է ութ սահմանային երկրների», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում