Խաղաղությունն արդեն իսկ շատ դրական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսական կյանքի վրա. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարության առաջնահերթություններն են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը և տնտեսական բարեկեցությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում  օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հիմնական զարգացման գերակայություններ է տեսնում Հայաստանի համար մոտակա տարիներին։  

Վարչապետը շեշտել է, որ ներկայում տնտեսական նոր հնարավորություններ են առաջ գալիս Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ հաստատված  խաղաղությունը Հայաստանի համար նոր բան է։

«Կարո՞ղ էիք պատկերացնել, որ երկաթուղի կլինի, բաց սահմաններ կլինեն, առևտուր կլինի բոլոր հարևանների հետ։ Սրանք էլ գործոններ են, որոնք ամբողջովին նոր են մեզ համար։ Ներկայում մենք բավականին շոշափելի, տեսանելի տնտեսական աճ ունենք, և ես հավատացած եմ, որ խաղաղությունն արդեն իսկ շատ դրական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսական, հասարակական, սոցիալական կյանքի վրա։ Եվ մեր առաջնահերթությունն է դառնալ խաղաղության խաչմերուկ»,- ասել է ՀՀ վարչապետը։  

Նա նկարագրել է նաև, թե ինչ է հիմա Հայաստանում տեղի ունենում։

«Հայաստանը հիմա եզրագծից մոտենում է կենտրոնին, իհարկե, առանց ֆիզիկապես շարժվելու։ Հայաստանը մնում է նույն տեղում, նախկինում էլ եղել է նույն տեղում, բայց հիմա մենք եզրերից շարժվում ենք դեպի կենտրոն։ Դա միայն Հայաստանի մասին չէ, սա նաև ամբողջովին նոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար, և սա հնարավորություններ է ստեղծում, որ Հայաստանը և հարևան երկրները միմյանց ընկալեն նոր տեսանկյունից։ Ես արդեն ասել եմ, որ հնարավոր չէ թշնամանքի կոճակը միանգամից անջատել, բայց գործընթացը սկիզբ է առել, և ես համոզված եմ, որ  մեր տարածաշրջանում պատկերացումները միմյանց նկատմամբ կփոխվեն դեպի լավը։ Անկեղծ ասած՝ դա մեր քաղաքական առաքելության մի մասն է։ Եվ ես հավատացած եմ, որ մենք ուժեղ կամք ունենք, որ այդ առաքելությունը իրագործենք, և իմ զգացողությունն այն է, որ կա արդյունք ապահովելու վճռականություն ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ադրբեջանում»,- նշել է Փաշինյանը։

Հայերեն English Español فارسی Türkçe

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան