Փաշինյանն ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվական արշավի դեմ պայքարը պատկերացնում է ժողովրդի հետ անմիջական հաղորդակցության միջոցով

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տարբեր շրջանակների կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարը պատկերացնում է ժողովրդի հետ անմիջական հաղորդակցության, անմիջական ու ազնիվ երկխոսության միջոցով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետն այդ մասին ասել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանի կառավարությունը պայքարել երկրում սպասվող խորհրդարանական ընտրություններին արտաքին հնարավոր միջամտությունների ու տարածվող ապատեղեկատվության դեմ։

«Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Մեր ժողովուրդը հնարավորություններ կունենա ժողովրդավար ճանապարհով որոշելու մեր երկրի ապագան։ Իհարկե, բազմաթիվ ռիսկեր կան, ես գիտեմ, որ ասեկոսեներ կան, պնդումներ և այլն, որոշակի գործելակերպեր, ահռելի ապատեղեկատվություն, որին մենք հիմա բախվում ենք։

Բայց մյուս կողմից, ինչպե՞ս վարվել։ Ինձ համար մնում է մի բան՝ անմիջական հաղորդակցության մեջ լինել մեր ժողովրդի, մեր հասարակության հետ, հնարավորինս թափանցիկ լինել, հնարավորինս ազնիվ ու անկեղծ լինել, անմիջական խոսել։  

Ցանկացած քաղաքական գործչի համար ամենակարևոր բանն է հնարավորինս համոզիչ լինելը»,- ասել է ՀՀ վարչապետը։ 

Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին։

Հայերեն Español فارسی Türkçe

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել