Արաղչին Օմանի ԱԳ նախարարին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի կետերը

2 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան կողմի հետ Ժնևում փետրվարի 26-ին կայանալիք անուղղակի բանակցություններից առաջ հանդիպել է օմանցի գործընկերոջ՝ Բադր ալ-Բուսաիդիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հանդիպման ընթացքում Արաղչին ներկայացրել է պատժամիջոցների վերացման և միջուկային հարցերի լուծման վերաբերյալ հնարավոր համաձայնագրի պայմանները։

Նա հայտարարել է, որ հնարավորություն կա հասնելու Իրանի և Միացյալ Նահանգների միջև արդար և հավասարակշռված լուծման՝ ընդգծելով, որ իր երկիրը «շատ դասեր է քաղել անցյալից»։ Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ իրենք  պատրաստ են թե՛ պատերազմին, և թե՛ խաղաղությանը։  

Արաղչին վերահաստատել է, որ Իրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային ծրագրի իր իրավունքից։

Իրանի արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը  ժամանել է Ժնև՝ մասնակցելու ԱՄՆ-ի հետ անուղղակի միջուկային բանակցությունների երրորդ փուլին։ Ժնևում է նաև բանակցություններում ամերիկյան կողմը ներկայացնող հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել էր, որ լրջորեն քննարկում է Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման հնարավորությունը։ Այդ ժամանակ Վաշինգտոնը հույս էր հայտնել, որ Թեհրանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կհասնի «արդար և հավասար» համաձայնագրի, որը կենթադրի միջուկային զենքի լիակատար վերացում։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չունեն միջուկային ռումբ մշակելու մտադրություն։

Հայերեն

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ