Նիդեռլանդներում փախստականների կենտրոնի դեմ բողոքը վերաճել է անկարգությունների

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների հարավում գտնվող Բլեսկենսգրաաֆ քաղաքում ապաստան խնդրողների համար կենտրոն կառուցելու դեմ բողոքի ցույցը փետրվարի 24-ի երեկոյան վերաճել է անկարգությունների և իրավապահների հետ բախումների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է RTV Rijnmond հեռուստաընկերությունը։

Ոստիկանության տվյալներով՝ բողոքը սկսվել է փետրվարի 24-ի երեկոյան, երբ Նիու Լեկեռլանդից առնվազն 150 մեքենա է ժամանել «Ո՛չ փախստականների կենտրոնին» մակագրությամբ պաստառներով։

Սկզբում ակցիան խաղաղ է անցել, սակայն իրադրությունը սրվել է Բլեսկենսգրաաֆում, Նիու Լեկեռլանդում և Արկելում փախստականների կենտրոնների համար հնարավոր տարածքների հարցի շուրջ խորհրդի նիստի ժամանակ, երբ ցուցարարները փորձել են մտնել շենք։

Բլեսկենսգրաաֆի քաղաքապետարանի դիմաց ցուցարարները սկսել են ոստիկանության ուղղությամբ հրավառ նյութեր և ապակիներ ու քարեր նետել։ Ամբոխը ցրելու համար գործի են դրվել ոստիկանության հատուկ ջոկատներ։

Քաղաքապետը դադարեցրել է նիստը և ցուցարարներից պահանջել ցրվել, ինչից հետո իրադրությունը կայունացել է։ Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ձերբակալություններ չեն եղել։

Հայերեն Русский

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին