Իրավունք

Աշխատակիցներն իրենց աշխատավարձի մի մասը ստացել են բանկային փոխանցմամբ, մյուս մասը՝ կանխիկ. պետությանը պատճառված վնասը վերադարձվել է

1 րոպեի ընթերցում

Աշխատակիցներն իրենց աշխատավարձի մի մասը ստացել են բանկային փոխանցմամբ, մյուս մասը՝ կանխիկ. պետությանը պատճառված վնասը վերադարձվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ անվտանգության ապահովման ծառայությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներն իրենց աշխատավարձի մի մասը ստացել են բանկային փոխանցման, իսկ մյուս մասը՝ կանխիկ եղանակով:

«Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 10 մլն 100 հզր ՀՀ դրամը վերականգնվել է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Քննչական կոմիտեից։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում