Հայաստան

Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյանն ամփոփել է 1.5 ամսվա արդյունքը

1 րոպեի ընթերցում

Մեկ միլիոն այց` առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյանն ամփոփել է 1.5 ամսվա արդյունքը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ամփոփել է առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակում բուժօգնության դիմած քաղաքացիների թվային ցուցանիշները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ ծրագրի շրջանակում բուժհաստատություններում արձանագրվել է մեկ միլիոն այց։

«Մեկուկես ամսում արձանագրված այս ցուցանիշը փաստում է` ռեֆորմն անհրաժեշտ էր, սպասված ու շատերի համար տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով հետաձգված առողջական խնդիրներին լուծում տալու միակ տարբերակն ու հնարավորությունը: Հենց այս մարդկանց արդեն բարեփոխված, որոշների դեպքում նաև փրկված կյանքի պատմությունները կրկնակի ուժ են տալիս հաղթահարելու հնից եկած և նոր առաջացող խնդիրները, զարգացնելու և անընդհատ լավացնելու համակարգը»,- նշել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ կառավարությունը հաստատակամ շարունակում է հետևողական աշխատանքները:

«Հաջորդիվ կներկայացնեմ շնորհակալությունների շարք մեր բուժառուներից, նրանց հարազատներից և բուժաշխատողներից»,- գրել է Ավանեսյանը։

Առողջության համընդհանուր ապահովագրությունը Հայաստանում գործում է 2026 թվականի հունվարի 1-ից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում