Ռուսաստան

Կանադան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Կանադան ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները

Կանադան հակառուսական պատժամիջոցների ցանկում ներառել է ավելի քան 50 ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։

«Այսօր ես հայտարարում եմ ռուսաստանյան ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նկատմամբ սահմանված ավելի քան 4000 պատժամիջոցներն ընդլայնելու մասին։ Մասնավորապես, խոսքը նոր 51 պատժամիջոցի մասին է, այս ցանկում մեծ մասը էներգետիկ ոլորտի ներկայացուցիչներ են»,- նշել է Անանդը։

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս քայլով պաշտոնական Օտավան սատարում է Կիևին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում