Պատմական հիշողությունը չպետք է մեզ կտրի իրականությունից․ ՀՀ նախագահի հարցազրույցը՝ «Manifesto»-ին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստան կատարած պետական այցի ընթացքում հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Manifesto» պարբերականին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մոտեցումներին, տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող ջանքերին և այլ թեմաների:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին՝ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած հռչակագրին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ։

«Այն, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, կարող էր անհավատալի թվալ։ Սակայն դա մեկ օրում տեղի չունեցավ։ Դրան նախորդեց բավականին երկար նախապատրաստական շրջան»,- ասել է ՀՀ նախագահը:

Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը գործնական արդյունք է տվել նաև սահմանային իրավիճակի առումով:

«Անցած տարվա հունվարի 25-ից մինչև օրս սահմանների երկայնքով իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Նախկինում գրեթե ամեն օր սահմանային միջադեպեր էին տեղի ունենում», - ասել է Խաչատուրյանը:   

Հայաստանի Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հայկական սփյուռքի որոշ հատվածի մտահոգություններին և նշել, որ արտերկրում հայկական համայնքների հետ հանդիպումների ընթացքում ըմբռնում է զգացել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերի նկատմամբ:  

«Նրանց ներկայացրի Հայաստանի տնտեսական և քաղաքական իրավիճակը։ Զգացի, որ կա ըմբռնում մեր կառավարության քաղաքականության և քայլերի նկատմամբ: Ամենակարևորն այն է, որ մենք չդառնանք պատմական հիշողության գերիներ և չկտրվենք իրականությունից»,- նշել է նախագահը:

Հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահը ներկայացրել է նաև հայ-հունական հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները, ընդգծել երկկողմ գործակցության խորացման կարևորությունը։ 

Հայերեն

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո