Հայաստան

Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով

2 րոպեի ընթերցում

Փրկարարական ստորաբաժանումները վերազինվել են հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներով

Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն՝ ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի պատրաստվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին։

ՓԾ տնօրենը, տնօրենի տեղակալների ուղեկցությամբ, շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, նաև այցելել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատ։

«Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը Ծառայության տնօրենին է ներկայացրել ստորաբաժանման տեխնիկական միջոցները, ինչպես նաև ծառայության ընթացքում հանդիպող խնդիրները։

Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական 4 ջոկատ վերազինվել է մեքենաներով։ Արամ Ղազարյանը ծանոթացել է մեքենաների տեխնիկական բնութագրերին և հնարավորություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից ավտոմեքենաների շահագործումը կնպաստի Ծառայության օպերատիվ կարողությունների ու արձագանքման արդյունավետության բարձրացմանը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Փրկարար ծառայությունից։

Արամ Ղազարյանը դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները՝ անդրադարձել է նաև Ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին, կարևորել անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ու վերապատրաստման գործընթացները։

ՓԾ-ից հիշեցնում են, որ ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք են բերվել հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներ, ինչի նպատակով պետական բյուջեից շուրջ 640 միլիոն դրամ է ծախսվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում