Միացյալ Նահանգներ

ԱՄՆ մաքսային ծառայությունը փետրվարի 24-ից կդադարեցնի ներմուծման մաքսատուրքերի գանձումը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ մաքսային ծառայությունը փետրվարի 24-ից կդադարեցնի ներմուծման մաքսատուրքերի գանձումը

ԱՄՆ մաքսային և սահմանային ծառայությունը հայտարարել է, որ փետրվարի 24-ից կդադարեցնի այն ներմուծման մաքսատուրքերի գանձումը, որոնք ԱՄՆ գերագույն դատարանը փետրվարի 20-ին ճանաչել է անօրինական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Գերատեսչությունը իր Cargo Systems Messaging Service (CSMS) համակարգի միջոցով տեղեկացրել է, որ համապատասխան տուրքերի կոդերը կակտիվացվեն։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ մաքսային և սահմանային ծառայությունը չի պարզաբանել, թե ինչու է դատարանի որոշումից հետո ևս մի քանի օր շարունակել գանձել տուրքերը։ Հաղորդագրության մեջ նաև չի նշվում՝ արդյոք վերադարձվելու են և ինչ կարգով են ներմուծողներին վերադարձվելու արդեն գանձված միջոցները։

Փետրվարի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը 6 կողմ, 3 դեմ ձայներով որոշել էր, որ ԱՄՆ նախագահը բավարար լիազորություններ չունի «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի (IEEPA) համաձայն ներմուծման մաքսատուրքեր սահմանելու համար։ Թրամփը որոշումն անվանել էր խայտառակություն և հայտարարել, որ դատարանը գործում է ի շահ օտարերկրյա պետությունների։

Նույն օրը նա հայտարարել էր 150 օր ժամկետով 10 տոկոս գլոբալ մաքսատուրք սահմանելու մասին։ Նախագահի խոսքով՝ նոր մաքսատուրքերը կսահմանվեն 1974 թվականի Առևտրի մասին օրենքի 122-րդ բաժնի հիման վրա և կկիրառվեն արդեն գործող սակագներից վեր։ Այդ դրույթը նախագահին թույլ է տալիս մինչև 15 տոկոս մաքսատուրք սահմանել առավելագույնը 150 օր ժամկետով, եթե առկա են վճարային հաշվեկշռի հետ կապված մեծ և լուրջ խնդիրներ։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում