Նիդեռլանդների նոր կառավարությունը երդում է տվել երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետի գլխավորությամբ

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների պատմության ընթացքում ամենաերիտասարդ վարչապետ Ռոբ Յետենի գլխավորած նոր կոալիցիոն փոքրամասնության կառավարությունը փետրվարի 23-ին երդում է տվել Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի առջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։

Երդման արարողությունը տեղի է ունեցել Հաագայի Հեյս տեն Բոս (թարգմ.՝ Տուն անտառում) թագավորական պալատի նարնջագույն դահլիճում։

Եռակուսակցական կոալիցիոն կառավարությունը, որի ձևավորումը տևել է 117 օր, կազմված է 38-ամյա Յետենի կենտրոնամետ լիբերալ D66՝ Դեմոկրատներ 66 կուսակցությունից, կենտրոնամետ աջակողմյան քրիստոնյա դեմոկրատներից և կենտրոնամետ աջակողմյան Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցությունից:

Փոքրամասնության կոալիցիան խորհրդարանի 150 տեղից զբաղեցնում է միայն 66-ը: Հետևաբար, Յետենը ստիպված կլինի բանակցել ընդդիմադիր օրենսդիրների հետ իր կառավարության առաջարկած յուրաքանչյուր օրինագծի շուրջ:

Դա, հավանաբար, դժվար կլինի՝ հաշվի առնելով, որ ամենամեծ ընդդիմադիր դաշինքը՝ նոր միավորված «Կանաչ ձախերը» և «Լեյբորիստական ​​կուսակցությունը», արդեն իսկ խիստ առարկություններ է հայտնել Յետենի առողջապահության և սոցիալական ապահովության ծախսերը կրճատելու ծրագրերի վերաբերյալ:

Հոկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններում D66-ը փոքր տարբերությամբ հաղթել է ծայրահեղ աջ «Ազատության կուսակցությանը»։ Արտահերթ ընտրությունները նշանակվել էին այն բանից հետո, երբ «Ազատության կուսակցությունը» դուրս էր եկել նախորդ կոալիցիայից։

Յետենը, որը նաև երկրի առաջին բացահայտ համասեռամոլ վարչապետն է, մինչև 2024 թվականը եղել է կլիմայի և էներգետիկայի քաղաքականության նախարար նախկին վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորած վերջին կոալիցիայում։

Վարչապետը, որը ձգտում է վերականգնել Նիդեռլանդների ազդեցիկ դերը ԵՄ-ում, նշել է, որ ցանկանում է Նիդեռլանդները վերադարձնել Եվրոպայի սիրտ՝ կարևորելով եվրոպական համագործակցությունը։

Նա նաև ընդգծել է, որ կարևոր են կապերն ԱՄՆ-ի հետ, որը Նիդեռլանդների տնտեսության համար խոշոր առևտրային գործընկեր է։

Հայերեն Русский

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով