Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1–ը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
1 րոպեի ընթերցում

Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Փետրվարի 18-ին ժամը 15։00-ի սահմաններում Երևանում Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում բակերից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ։ Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը մահացել է: