Հայաստան

Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսն ու «Նիսան»-ը. կան վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսն ու «Նիսան»-ը. կան վիրավորներ

Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, փետրվարի 23-ին ժամը 8.15-ին «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Նիսան» մակնիշի մեքենային, այնուհետև ճանապարհի արգելապատնեշին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետևանքով «ԳԱԶել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում