Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ցանկության մասին

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը «տարածքային խնդիրը» լուծելու և Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ցանկության վերաբերյալ մնում է անփոփոխ՝ չնայած երկկողմ հարաբերությունների ծանր վիճակին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին պաշտոնը ստանձնելու առիթով խորհրդարանում ունեցած իր ծրագրային ելույթում։

«Թեև ճապոնառուսական հարաբերությունները գտնվում են ծանր վիճակում, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ լուծել տարածքային խնդիրը և կնքել հաշտության պայմանագիր», - ընդգծել է նա։

Ընդ որում, Ճապոնիայի կառավարության ղեկավարը հերթական անգամ քննադատության է ենթարկել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում՝ նշելով հակամարտության շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը։

Մոսկվան և Տոկիոն անցյալ դարի կեսերից բանակցություններ են վարում Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության համաձայնագրի մշակման նպատակով։ Դրան տանող ճանապարհին հիմնական խոչընդոտ են մնում Կուրիլյան կղզիների հարավային մասի նկատմամբ իրավունքների շուրջ տարաձայնությունները։

Պատերազմի ավարտից հետո ամբողջ կղզեխումբը միացվեց Խորհրդային Միությանը, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպի, Կունաշիրի, Շիկոտանի և մի խումբ մանր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային- իրավական ձևակերպում, ենթակա չէ կասկածի։

2022 թվականի մարտին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան դադարեցնում է հաշտության համաձայնագրի հարցով բանակցությունները Տոկիոյի հետ՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների պատճառով Ճապոնիայի կողմից Մոսկվայի նկատմամբ միակողմանի սահմանափակումներ մտցնելուց հետո։ Մոսկվան նաև դուրս է եկել հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն կազմակերպելու վերաբերյալ Տոկիոյի հետ երկխոսությունից:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն