Եվրոպա

Լեհաստանը դուրս է եկել Հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիայից

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը դուրս է եկել Հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիայից

Լեհաստանը փետրվարի 20-ից դադարում է կատարել Հակահետևակային ականների կիրառման, պաշարների կուտակման, արտադրության և փոխանցման արգելման և դրանց ոչնչացման մասին Օտտավայի կոնվենցիայի գծով իր պարտավորությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ինչպես նշել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը, հանրապետության իշխանությունները պլանավորում են կազմակերպել այդ զինամթերքի արտադրությունը, ինչպես նաև ստեղծել հեռավար ականապատման համակարգեր։

Հակահետևակային ականների արգելման մասին Օտտավայի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999 թվականին, դրան է միացել 164 պետություն։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գնահատումներով՝ այդ զինատեսակը հանգեցնում է մեծ թվով զոհերի խաղաղ բնակչության շրջանում և մարտական գործողությունների ավարտից հետո դեռ երկար տարիներ շարունակում է վտանգ ներկայացնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում