Ճապոնիայի խորհրդարան է ներկայացվել բյուջեի նախագիծ՝ պաշտպանության ռեկորդային ծախսերով

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Սանաե Տակաիչիի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել պետական բյուջեի նախագիծ, որը նախատեսում է Ճապոնիայի պատմության մեջ խոշորագույն հատկացումներ սոցիալական կարիքների և զինված ուժերի համար։ Դրա ծախսային մասը նույնպես ունի ռեկորդային չափ՝ 122,3 տրիլիոն իեն (մոտավորապես 795 միլիարդ դոլար)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռազմական հատկացումները ենթադրվում է հասցնել Ճապոնիայի հետպատերազմյան պատմության մեջ չտեսնված 8,9 տրիլիոն իենի (ավելի քան 57,4 միլիարդ դոլար)։ Նախորդ ֆինանսական տարում այդ հատկացումներն արդեն հասել էին երկրի համախառն ներքին արդյունքի 2%-ին, չնայած ավելի վաղ պլանավորվել էր այդ մակարդակին հասնել միայն 2028 թ. գարնանը։ Մասնավորապես, նախատեսվում է զինված ուժերը զինել մեծ հեռահարության հրթիռներով, որոնք ունակ են խոցելու թիրախներ մայրցամաքում, ինչպես նաև կատարել հինգերորդ սերնդի F-35 մարտական ​​ինքնաթիռների նոր գնումներ։

Սոցիալական կարիքների համար հատկացումները կավելանան մինչև 39,6 տրիլիոն իեն (25,5 միլիարդ դոլար), ինչը կապված է  մասնավորապես, 70 տարեկանից բարձր բնակչության աճող մասի բժշկական սպասարկման ծախսերի ավելացման հետ: Կառավարությունը մտադիր է նաև ընդլայնել դպրոցներում աշակերտների սննդի ֆինանսավորումը։

Մասնավոր բիզնեսի եկամուտների և աշխատավարձերի աճի պատճառով հարկային մուտքերն, ինչպես սպասվում է, կգերազանցեն Ճապոնիայի պատմության մեջ խոշորագույն  գումարը՝ հասնելով 83,7 տրիլիոն իենի (540 միլիարդ դոլար): Բյուջետային ծախսերի մնացած մասը նախատեսվում է ֆինանսավորել պետական ​​պարտատոմսերի թողարկման հաշվին: Միևնույն ժամանակ վարչապետ Տակաիչիի կառավարությունը խոստանում է աշխատել պետական պարտքի նվազեցման ուղղությամբ, որն ավելի քան կրկնապատիկ գերազանցում է  երկրի ՀՆԱ-ի չափը

Հայերեն Русский

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները