Քաղաքականություն

Հայաստան եմ վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Հայաստան եմ վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնից Հայաստան է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Կարոտեցի Հայաստանը։ Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ»,- գրել է ՀՀ վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վաշինգտոն էր մեկնել փետրվարի 18-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Նիստից առաջ Հայաստանի վարչապետը շփումներ էր ունեցել մի խումբ գործընկերների, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում