Մարզեր

Սևանի մարզադպրոցի ծանրամարտիկները 2 մեդալ են նվաճել Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Սևանի մարզադպրոցի ծանրամարտիկները 2 մեդալ են նվաճել Ծանրամարտի Հայաստանի առաջնությունում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի մարզադպրոցի ծանրամարտիկներ Ալինա Սուքիասյանը և Հովհաննես Հովհաննիսյանը մրցանակներով են վերադարձել  Երևան քաղաքում՝ սպորտի կառավարման կենտրոնում, տեղի ունեցած ՀՀ մեծահասակների ծանրամարտի առաջնությունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտիկ, մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սան Ալինա Սուքիասյանը 77 կգ քաշային կարգում երկամարտի 205 կգ արդյունքով գրավել է  2-րդ տեղը:

Ալինա Սուքիասյանը մի շարք առաջնությունների մասնակից է և Հայաստանի ու Սևանի մարզական պատիվը բարձր է պահել` արժանանալով մրցանակների:

Սևանը ներկայացնող  մյուս ծանրամարտիկը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, բազմիցս է փայլել իր հաղթական մրցելույթներով և սևանցիներին պարգևել է հպարտության անկրկնելի պահեր:

Այս առաջնությանն էլ Գառնիկ Աբրահամյանի սան Հովհաննեսը 79 կգ քաշային կարգում երկամարտի 309 կգ արդյունքով գրավել է 3-րդ պատվավոր հորիզոնականը:

Սևանում շուքով են դիմավորել մրցանակակիր ծանրորդներին։

Խոսրով  Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում