Գիրք նվիրելու օրը Ժաննա Անդրեասյանը պարգևատրեց Ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլի հաղթողներին

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, որը Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան հ․ 6 հիմնական դպրոցում պարգևատրեց Ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլի 25 հաղթողի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորեց աշակերտների մասնակցությունն օլիմպիադային՝ շեշտելով, որ դա նշանակում է, որ դպրոցականները մեծ նշանակություն են տալիս կարդալուն, դա էլ այն է, ինչը  նախարարությունը փորձում է խրախուսել՝ նաև օլիմպիադաներ կազմակերպելով։

«Երկրորդ տարին է, որ անցկացնում ենք Ընթերցանության օլիմպիադան, և ես շատ ուրախ եմ, որ մասնակցության էական աճ է նկատվում։ Առաջին տարում օլիմպիադայի դպրոցական փուլին գրանցվել է 9 հազար 934 երեխա, խոսքը միայն 5 և 6-րդ դասարանների երեխաների մասին է, իսկ այս տարի օլիմպիադային գրանցվել է 17 հազար 889 մասնակից։ Սա նշանակում է, որ այն ուշադրությունը, որը փորձել ենք ցուցաբերել, չի մնացել նախարարության պատերի ներսում, գնացել է դպրոցներ, աշակերտների ընտանիքներ»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ գրքի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է երեխայի ծնված օրվանից, երբ  նրա համար մանկական գրքեր են կարդում, հետագայում զրուցում են գրքերի մասին,  սովորեցնում են միմյանց գրքեր նվիրել և այլն։

Անդրեասյանը շեշտեց՝ Ընթերցանության օլիմպիադայի առաջադրանքները կառուցված են այնպես, որ երեխաներին հնարավորություն են տալիս զարգացնել տեքստը կարդալու, ընկալելու, հասկանալու հմտությունները։

Մինչ աշակերտներին մրցանակներ հանձնելը Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ երբ կարդալը դառնում է  ապրելակերպ, մեծ հաջողությունների հնարավորություն է ընձեռում։

Միջոցառմանը ներկա էր նաև արձակագիր Արտավազդ Եղիազարյանը, որը երեխաների հետ քննարկեց նրանց տարիքային խմբին համապատասխան գրական ստեղծագործություններ: 

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն