Աշխարհ

Սիրիայում ԻՊ-ի կողմնակիցների ճամբարից 20 000 կալանավոր է փախել. Financial Times

1 րոպեի ընթերցում

Սիրիայում ԻՊ-ի կողմնակիցների ճամբարից 20 000 կալանավոր է փախել. Financial Times

Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցների համար նախատեսված Ալ Հոլ համակենտրոնացման ճամբարից ավելի քան 20 000 կալանավոր է փախել է այն բանից հետո, երբ այդ տարածաշրջանն անցել է Սիրիայի կառավարության վերահսկողության ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times թերթը՝ հղում անելով աղբյուրների։

Ըստ հրապարակման՝ վերջին մեկ ամսվա ընթացքում, երբ մերձակա շրջանները վերահսկող քրդական ուժերը դուրս մղվեցին սիրիական կառավարության անվտանգության ուժերի կողմից, գրեթե բոլոր 24 000 կալանավորներն «անաղմուկ անհետացել են»։

Թերթի տվյալներով՝ ճամբարում պահվող հազարավոր կալանավորներ կարողացել են փախչել ցանկապատի ճեղքերից և արդեն ցրվել են երկրով մեկ, ընդ որում՝ ոմանք անօրինական ճանապարհով կարողացել են հասնել Իրաք և Թուրքիա։

Պարբերականը գրում է, որ ճամբարում մնացել է Իրաքի և Սիրիայի շուրջ 2000 քաղաքացի։

Թերթն ընդգծում է, որ պարզ չէ, թե ով է օգնել կալանավորներին փախուստի դիմել։ Ոմանք նշում են, որ դրանք կարող էին լինել կառավարական ​​պաշտոնատար անձինք, ոմանք խոսում են ԻՊ-ի հետ համագործակցող տեղացի ցեղերի կողմից օգնության մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում