Քաղաքականություն

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է 4 ազգային փոքրամասնությունների տվյալները, որոնց ներկայացուցիչները կարող են լինել պատգամավորի թեկնածու

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է 4 ազգային փոքրամասնությունների տվյալները, որոնց ներկայացուցիչները կարող են լինել պատգամավորի թեկնածու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների տվյալները, որոնց ներկայացուցիչները կարող են լինել պատգամավորի թեկնածու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանձնաժողովը ներկայացրել է 2022 թվականին իրականացված մարդահամարի թվերը՝

Եզդի 31 հազար 79

Ռուս 14 հազար 76

Ասորի 2 հազար 755

Քուրդ 1 հազար 663

«Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի համաձայն, կուսակցության/դաշինքի ընտրական ցուցակը կարող է ունենալ երկրորդ մաս, որտեղ կարող են ընդգրկվել ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ընտրական ցուցակի երկրորդ մասն ունի 4 բաժին, յուրաքանչյուր բաժնում համապատասխան ազգային փոքրամասնությունից կարող է ընդգրկվել մինչև 4 ներկայացուցիչ: Որևէ բաժնում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չընդգրկելու դեպքում համապատասխան բաժինը չի լրացվում»,- ասված է հաղորդագրությունում:

Ընտրական ցուցակի երկրորդ մասում ընդգրկված ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուն կարող է ընդգրկվել նաև ընտրական ցուցակի առաջին մասում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում