Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ Աննա Վարդապետյանն անակնկալ է մատուցել Դատախազության աշխատակիցներին
1 րոպեի ընթերցում

ՀՀ դատախազության 45 աշխատակից փետրվարի 19-ին Աննա Վարդապետյանից գիրք է նվեր ստացել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից։
«Այսօր՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, սահանված աշխատանքային ժամից շուտ Գլխավոր դատախազության և Երևան քաղաքի դատախազության շենք ժամանած առաջին 45 աշխատակիցները՝ դատախազներն ու քաղաքացիական ծառայողները ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից որպես խրախուսական նվեր՝ ստացել են գրքեր՝ կից համաշխարհային մտածողների խոսքերով»,– գրված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։