Աջափնյակում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Երևանում Աջափնյակ վարչական շրջանում 2026 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

«Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Փետրվարի 18-ին ժամը 15։00-ի սահմաններում Երևանում Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն էտեղի ունեցել, հնչել են կրակոցներ։ 

Իրավունք

Ոստիկանները պարզել են Աջափնյակի միջադեպի մասնակից անձանց շրջանակը. օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են

Ավելի ուշ ՆԳ նախարարությունից հայտնել են, որ դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք կան տեղափոխված բժշկական կենտրոններ։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․ Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հայերեն

Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը