Միացյալ Նահանգներ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռները երկու օրում 30 չվերթ են կատարել դեպի Մերձավոր Արևելք

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմաօդային ուժերի տրանսպորտային ինքնաթիռները երկու օրում 30 չվերթ են կատարել դեպի Մերձավոր Արևելք

Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի ծանր բեռնատար ինքնաթիռները շարունակում են ռազմական նշանակության բեռներ մատակարարել Մերձավոր Արևելք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրանց չվերթների վերաբերյալ տվյալները հասանելի են Flightradar24 և ADS-B Exchange մասնագիտացված հարթակներում։

Վերջին երկու օրերին ամերիկյան C-17A Globemaster III և C-5 Galaxy ինքնաթիռներն ավելի քան 30 թռիչք են կատարել դեպի Մերձավոր Արևելքի բազաներ։ Դրանք դարձյալ առավել հաճախ օդ են բարձրացել Տեխասի բանակային և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումների օդանավակայաններից։ Այդ ստորաբաժանումները հագեցած են Patriot զենիթահրթիռային համակարգերով և հակահրթիռային պաշտպանության Terminal High Altitude Area Defense (THAAD) համակարգերով։

Փետրվարի 17-18-ին 30 չվերթ են կատարել նաև ամերիկյան KC-135 Stratotanker և KC-46 Pegasus օդային լիցքավորման ինքնաթիռները՝ ապահովելով այդ թվում ԱՄՆ և Եվրոպայի բազաներից մարտական ավիացիայի լրացուցիչ խմբերի տեղափոխությունը Մերձավոր Արևելք։

Axios-ի հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգները տարածաշրջան է ուղարկել 50-ից ավելի F-35, F-22 և F-16 կործանիչների նոր խումբ՝ զգալիորեն մեծացնելով իր խմբավորումը Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության համար։ Մերձավոր Արևելքի բազաներում տեղակայված ամերիկյան կործանիչների և գրոհիչների քանակն արդեն հասել է 114-ի։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում