Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՄԻՊ-ի դիմումը

3 րոպեի ընթերցում

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ դիմումով վիճարկվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այն կարգավորումը, համաձայն որի` եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է վճարման միայն դիմելու կամ կենսաթոշակի վճարումը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք հանդիսացող տեղեկատվությունը ստանալու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել։

Պաշտպանը խնդրահարույց է համարում այն, որ անձի կենսաթոշակ ստանալու իրավունքի առկայության պայմաններում չվճարված կենսաթոշակի գումարի վճարումը սահմանափակվում է միայն մեկ տարվա ժամանակահատվածով, ինչը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` հակասում է Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին։

«Պետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին, այդ թվում՝ կենսաթոշակի վճարման իրավունքի սահմանափակումը, պետք է լինի օրինական, կանխատեսելի, համաչափ և ուղղված ընդհանուր շահին, իսկ սեփականությունից զրկումը՝ որպես առավել խիստ միջամտություն, կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում և օրենքով հստակ ամրագրված պայմաններով»,- ընդգծում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորված կայուն իրավական դիրքորոշումներով ևս հաստատվում է, որ սեփականության իրավունքը հանդիսանում է սահմանադրական հիմնարար իրավունքներից մեկը, որի սահմանափակումը, ինչպես նաև սեփականությունից զրկումը հնարավոր է բացառապես օրենքով ամրագրված կարգով և պայմաններով։

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ թեև անձն օրենսդրորեն ձեռք է բերում կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք, սակայն գործող օրենսդրության կարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությանը` ստեղծելով իրավիճակներ, երբ անձը ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, բայց կոնկրետ ժամանակահատվածի համար զրկվում է իրեն հասանելիք կենսաթոշակից:

Խնդրին բախվում են բազմաթիվ քաղաքացիներին, որոնցից շատերը` հարցին լուծում գտնելու նպատակով, դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին:

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կառուցապատողների հետ քննարկել է բնակարանային ֆոնդի ռենովացիայի հնարավորությունները

Գյուղատնտեսական մշակաբույսերի բազմազանության պահպանումը համաշխարհային պարենային անվտանգության կարևոր նախապայման է. Քենթ Նադոզի

Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով

Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Բուշերի ատոմակայան ռուսական անձնակազմի վերադարձի հարցը

ՀՀ վարչապետը գնացքների բախման հետևանքով զոհերի առնչությամբ ցավակցել է Իսպանիայի կառավարությանն ու ժողովրդին

Շինարարություն և բնապահպանական պատասխանատվություն. DALAN TECHNOPARK-Ը՝ COP17-ում