Տնտեսություն

Միրզոյանն ու Կուպմանը քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր

1 րոպեի ընթերցում

Միրզոյանն ու Կուպմանը քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրեր և այդ ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցության հարցեր: 

Արարատ Միրզոյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի և գործընկերության զարգացմանը միտված նոր շոշափելի արդյունքների ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: 

Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական  դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին: 

Արարատ Միրզոյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դինամիկայի ու հնարավորությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում