Ավստրալիայի կառավարությունը չի օգնի ԻՊ զինյալների հետ կապեր ունեցող ընտանիքներին վերադառնալ Սիրիայից

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ կառավարությունը Սիրիայից չի վերադարձնի «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների հետ կապեր ունեցող ավստրալացի ընտանիքներին, որոնք ավելի քան վեց տարի պահվել են փախստականների ճամբարներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ABC News-ը։

Նախագահը նշել է, որ կառավարությունը նրանց «որևէ օգնություն կամ հայրենադարձություն» չի տրամադրի։

«Մենք շատ հստակ կարծիք ունենք, որ չենք տրամադրի օգնություն կամ հայրենադարձություն, - ասել է Ալբանիզը։ - Սրանք մարդիկ են, ովքեր արտասահման են մեկնել՝ աջակցելով «Իսլամական պետությանը» և այնտեղ են գնացել՝ աջակցություն ցուցաբերելու այն մարդկանց, ովքեր, ըստ էության, ցանկանում են խալիֆայություն»։

34 ավստրալացիներից բաղկացած խումբը, այդ թվում՝ 11 կին և 23 երեխա, փետրվարի 16-ի երեկոյան լքել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռոջ ճամբարը՝ Դամասկոսով Ավստրալիա մեկնելու մտադրությամբ։ Սակայն նրանք ստիպված են եղել վերադառնալ, քանի որ սիրիական իշխանությունները հայտարարել են, որ քրդերի կողմից վերահսկվող շրջանից նրանց մեկնումը պատշաճ կերպով չի համակարգվել։

Դեռևս պարզ չէ, թե արդյոք ընտանիքները կրկին կփորձեն մեկնել առաջիկա օրերին։

Ռոջ ճամբարը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելյան Դերիք քաղաքի մոտակայքում, որտեղ, ըստ ճամբարի վարչակազմի, ներկայում  բնակվում է ԻՊ-ի անդամների 710 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 40 տարբեր ազգություններից 2201 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Այն բանից հետո, երբ 2019 թվականին «Իսլամական պետությունը» վտարվել է Սիրիայում իր վերջին տարածքային հենակետից, Ռոջ և ալ-Հոլ ճամբարներում պահվել են հազարավոր մարդիկ, որոնք ենթադրաբար կապված են ջիհադիստական ​​խմբավորման զինյալների հետ։

Աշխարհ

Սիրիական ճամբարից ազատ է արձակվել ԻՊ-ի հետ առնչություն ունեցող 34 ավստրալացի

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել