Հայաստան

Թալինում բենզալցակայանում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է

1 րոպեի ընթերցում

Թալինում բենզալցակայանում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է

Թալին քաղաքի բենզալցակայաններից մեկում պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։ 

Կառույցից ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում