Սիրիական ճամբարից ազատ է արձակվել ԻՊ-ի հետ առնչություն ունեցող 34 ավստրալացի

1 րոպեի ընթերցում

Սիրիայի քրդական ուժերն ալ-Հասաքեի նահանգում գտնվող ճամբարից, որտեղ պահվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչվող անձինք, փետրվարի 16-ին ազատ են արձակել 34 ավստրալացու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Նրանք Դամասկոսից ինքնաթիռով կտեղափոխվեն Ավստրալիա։

Syria TV-ի փոխանցմամբ՝ ավստրալացիների տեղափոխումը համակարգվել է «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ), Սիրիայի կառավարության և Ավստրալիայի կառավարության հետ համագործակցությամբ։

Ռոջ ճամբարի համաղեկավար Հուկմիա Մուհամմադը նշել է, որ 34 ավստրալացիները հանձնվել են իրենց ընտանիքների անդամներին, որոնք ժամանել են Սիրիա։

Այն բանից հետո, երբ 2019 թվականին «Իսլամական պետությունը» վտարվել է Սիրիայում իր վերջին տարածքային հենակետից, Ռոջ և ալ-Հոլ ճամբարներում պահվել են հազարավոր մարդիկ, որոնք ենթադրաբար կապված են ջիհադիստական ​​խմբավորման զինյալների հետ։

Ռոջ ճամբարը գտնվում է Սիրիայի հյուսիս-արևելյան Դերիք քաղաքի մոտակայքում, որտեղ, ըստ ճամբարի վարչակազմի, ներկայում  բնակվում է ԻՊ-ի անդամների 710 ընտանիք, ընդհանուր առմամբ՝ 40 տարբեր ազգություններից 2201 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել