Աշխարհ

Ուկրաինան 690 միլիոն դոլար է ստացել Կանադայից ու Ճապոնիայից

1 րոպեի ընթերցում

Bundles of dollar bills tied with the Ukrainian flag. The concept of support of the American government, for the war-torn. tp of view with copy space.
Bundles of dollar bills tied with the Ukrainian flag. The concept of support of the American government, for the war-torn. tp of view with copy space.

Ճապոնիան և Կանադան Extraordinary Revenue Acceleration (ERA) ծրագրի շրջանակում Ուկրաինային են տրամադրել 690 միլիոն դոլար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

ERA-ն Մեծ յոթնյակի՝ G7-ի ծրագիրն է, որը ֆինանսավորվում է սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներով:

Միջոցները տրամադրվել են որպես դրամաշնորհ Համաշխարհային բանկի միջոցով: Դրանք ERA-ի ընդհանուր 50 միլիարդ դոլարի ֆինանսավորման փաթեթի մաս են կազմում: Ճապոնիան ներդրել է 544 միլիոն դոլար, իսկ Կանադան՝ 146 միլիոն դոլար:

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հիշեցրել է, որ փետրվարի 6-ին նախարարությունը և Համաշխարհային բանկը համաձայնագիր էին ստորագրել «Ուկրաինայում կայուն պետական ​​կառավարման պետական ​​ծախսերի աջակցություն» (PEACE in Ukraine) նախագծի շրջանակում դրամաշնորհային միջոցներ տրամադրելու վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում