Հայաստան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 15-ի ցերեկը, 16-19-ը՝ 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք՝ ցածր հորիզոնական տեսանելիություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ն ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Երևանում փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 19-ին սպասվում է անձրև։

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում