Իրան

Հայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության համաձայնագիր ստորագրելու վերաբերյալ

Հայաստանն ու Իրանը բանակցում են Ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք քննարկումներ ունենք և բանակցում ենք հնարավոր համաձայնագիրը։ Երբ որ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, բնականաբար, դրանից հետո պետք է ստորագրվի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ համաձայնագրի ստորագրման համար հստակ ժամկետ դեռ չկա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում