Իրավունք

Կոտայքի մարզում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են ջահեր, կենցաղային տեխնիկա, փայտե դարակաշարեր

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են ջահեր, կենցաղային տեխնիկա, փայտե դարակաշարեր

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 13-ին ժամը 11։59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի առևտրի կենտրոնի տարածքում գտնվող խանութ- սրահներից մեկի պահեստում։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ջահերի խանութ-սրահի (ընդհանուր 600 քմ) պահեստային հատվածում (30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։16-ին, մարվել՝ 14։39-ին: Այրվել են ջահեր, կենցաղային տեխնիկա, փայտե դարակաշարեր։ Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի խանութ-սրահի հիմնական հատված։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում