Արմեն Չարչյանի աշխատասենյակը խուզարկվում է քրեական վարույթի նախաքննության շրջանակներում. Քննչական կոմիտե
1 րոպեի ընթերցում

Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարվում են քննչական գործողություններ:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանն էր հայտնել, որ իրավապահները խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը։
«Արմենպրես»-ի տեղեկություններով քրեական վարույթը նախաձեռնվել է հարկեր տուրքեր թաքցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ։