Տնտեսություն

2018-ից հետո եկամտահարկի հետվերադարձի ծրագրով քաղաքացիներին վերադարձվել է շուրջ 300 միլիարդ դրամ. Արսեն Թորոսյան

2 րոպեի ընթերցում

2018-ից հետո եկամտահարկի հետվերադարձի ծրագրով քաղաքացիներին վերադարձվել է շուրջ  300 միլիարդ դրամ. Արսեն Թորոսյան

2018 թվականից մինչև 2026 թվականը հիփոթեքային վարկերի տոկոսագումարների վճարման համար եկամտային հարկի հետվերադարձի ծրագրով քաղաքացիներին վերադարձվել է շուրջ 300 միլիարդ դրամ գումար։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Մինչ որոշ քաղաքական ուժեր ինչ-որ խոստումներ են տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տարբեր աշխատատեղերի վերաբերյալ, բնակարանների վերաբերյալ, մենք այդ ամենն արել ենք և շարունակում ենք անել։ Եվ ես մի թիվ եմ ուզում ներկայացնել, որի վերաբերյալ ՊԵԿ-ին հարցում էի ուղարկել։ Խոսքը հիփոթեքային վարկերի տոկոսագումարների վերադարձի մասին է եկամտային հարկի միջոցով, ուզում եմ երկու թիվ ներկայացնել և դատողությունները թողնել ձեզ։ Հարցրել եմ, թե 2014 թվականի նոյեմբերից մինչև 2018 թվականի հունիսի վերջ այս ծրագիրը քանի շահառու է ունեցել և ինչքան վերադարձված գումար է եղել եկամտային հարկից։ Պատասխանը հետևյալն է՝ շահառուների քանակ՝ 3363, վերադարձված գումար՝ 6.1 միլիարդ դրամ։ Նաև հարցրել եմ, թե 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ինչքան շահառու է եղել և որքան գումար է վերադարձվել։ Շահառուների քանակը՝ 70 հազար 520, վերադարձված գումար՝ 299.3 միլիարդ դրամ։ Սա ինչի՞ մասին է խոսում, սա խոսում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության մասին։ Ի՞նչ է սա, եթե ոչ լայնամասշտաբ բնակարանային հերթական ծրագիր։ Իհարկե, մենք ունենք այլ ծրագրեր ևս, բայց սա ամենալայնամասշտաբ բնակարանային ծրագիրն է, որ Հայաստանում կա, և այս թվերի տարբերությունը՝ մինչև 2018 թվականը և 2018 թվականից հետո, խոսում է պետական ինստիտուտների և իշխանության նկատմամբ վստահության մասին, որ թե՛ կառուցապատողները, թե՛ այս ծրագրից օգտվողներն ունեն»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Արսեն Թորոսյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում