Սիրիական ուժերը վերահսկողություն են հաստատել նախկինում ամերիկյան զորքերի զբաղեցրած աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակը վերահսկողություն է հաստատել աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ, որտեղից ԱՄՆ-ն դուրս է բերել իր ուժերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։

«Սիրիական և ամերիկյան կողմերի միջև համակարգված աշխատանքի շնորհիվ Սիրիայի արաբական բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ, ապահովել են ռամաբազայի և դրա շրջակայքի անվտանգությունը և սկսել են տեղակայվել Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանի երկայնքով՝ աթ-Թանֆ անապատում», - նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը հավելում է, որ ՊՆ սահմանապահ ուժերն իրենց պարտականությունները կստանձնեն առաջիկա օրերին։

Reuters-ը, հղում անելով հարցից իրազեկ երկու աղբյուրի, հաղորդում է, որ ամերիկյան ուժերը լքել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող աթ-Թանֆ ռազմաբազան և ուղևորվում են դեպի Հորդանան։

Ռազմաբազան, որը գտնվում է Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանների հատման վայրում, ստեղծվել է ԱՄՆ-ի գլխավորած արևմտյան կոալիցիայի կողմից 2014 թվականին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով։

2025 թ․ նոյեմբերին Սիրիան միացել է ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիային նախագահ Ահմեդ աշ-Շարաայի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքներով:

Թրամփը ցանկություն էր հայտնել Սիրիայից դուրս բերել ամերիկյան զորքերը դեռ 2019 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում: Wall Street Journal-ը, հղում անելով երեք ամերիկացի պաշտոնյայի, հունվարին հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը պլանավորում է ուժերի «լիակատար դուրսբերում» Սիրիայից:

Պենտագոնի՝ 2025 թ․ հուլիսին արված հայտարարության համաձայն՝ Միացյալ Նահանգները Սիրիայում ուներ մոտ 1500 զինվոր:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան