Ucom-ը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ներքին ցանցի կառուցման ամբողջական ծառայություն

3 րոպեի ընթերցում

Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված տեխնոլոգիական լուծումների իր փաթեթը և ներկայացնում է ներքին ցանցի (LAN) կառուցման ամբողջական ծառայություն։ Այս լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեկ գործընկերոջ միջոցով ստանալ ոչ միայն բարձր արագությամբ ինտերնետ, այլև ժամանակակից, կայուն և անվտանգ ներքին ցանց՝ հարմարեցված իրենց կոնկրետ կարիքներին։

Այսօր ընկերությունների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է հուսալի և ճիշտ նախագծված ցանցային ենթակառուցվածքից՝ տվյալների արագ և անվտանգ փոխանցումից, անխափան ներքին հաղորդակցությունից և համակարգերի կայուն աշխատանքից։ Ucom-ի առաջարկած ծառայությունը ապահովում է գործնական և երկարաժամկետ արժեք ստեղծող լուծում՝ սկսած տարածքի ուսումնասիրությունից և նախնական ցանցի նախագծումից մինչև  ներքին ցանցի լիարժեք գործարկում և փորձարկում։ 

«Ucom-ը հանդես է գալիս որպես համալիր տեխնոլոգիական գործընկեր՝ աջակցելով կազմակերպություններին իրենց թվային ենթակառուցվածքների զարգացման, արդյունավետ աշխատանքի և կայուն աճի ապահովման գործում։ Մենք ամեն ինչ անում ենք՝ կորպորատիվ հաճախորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև ժամանակ և ռեսուրսներ խնայելու համար», – ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ծառայության շրջանակում Ucom-ը իրականացնում է ներքին ցանցի կառուցման ամբողջական գործընթացը՝ ներառյալ տարածքի ուսումնասիրությունը, տեխնիկական նախագծումը, մալուխների անցկացման աշխատանքները, սարքավորումների տեղադրումն ու ցանցի ինտեգրումը։ Կիրառվում են վերջին սերնդի սարքավորումներ՝ ապահովելով բարձր արագություն, հուսալիություն, տվյալների պաշտպանություն և հեշտ մասշտաբավորում՝ բիզնեսի աճին համահունչ։

Բարձրակարգ ներքին ցանցի կառուցումը  հնարավորություն է տալիս կազմակերպություններին բարձրացնել ներքին հաղորդակցության արդյունավետությունն ու կայունությունը, ձևավորել տեխնոլոգիապես զարգացած աշխատանքային միջավայր և ապահովել տվյալների անվտանգ կառավարում։

Ծառայության արժեքը հաշվարկվում է անհատապես՝ կախված նախագծի ծավալից և բարդությունից։ Նախնական գնահատումն իրականացվում է մինչև պայմանագրի կնքումը։

Մանրամասների համար այցելեք այստեղ։

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում