1 րոպեի ընթերցում
Ռուսաստանը փորձել է «լիովին արգելափակել» Meta Platforms-ին պատկանող WhatsApp հավելվածը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել է WhatsApp ընկերության խոսնակը։
Ընկերությունից հայտնել են, որ Ռուսաստանն այդպիսով ջանքեր է գործադրում՝ օգտատերերի շրջանում տարածելու պետական աջակցություն վայելող «MAX» հավելվածը, որը, քննադատների կարծիքով, կարող է օգտագործվել օգտատերերին հետևելու համար։
«Մենք շարունակում ենք անել ամեն ինչ, որպեսզի օգտատերերը միացված մնան», - հայտնել են ընկերությունից։
Կրեմլից չեն պատասխանել հարցը մեկնաբանելու Reuters-ի խնդրանքին։