Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի TRIPP-ի համաձայնագրի նախագծի հետ կապված իր դիտարկումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջիկա օրերին ԱՄՆ-ին կփոխանցի իր դիտարկումները՝ կապված TRIPP-ի համաձայնագրի նախագծի հետ:

 «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին:

«TRIPP-ի մասով առաջնորդվելու ենք հետևյալ ժամանակացույցով՝ առաջիկա օրերին մենք Միացյալ Նահանգների գործընկերներին կփոխանցենք TRIPP-ի համաձայնագրի նախագծի հետ կապված մեր դիտարկումները: Ընդ որում, համաձայնագրի նախագիծը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած իրագործման շրջանակի վրա, որն էլ իր հերթին հիմնված է օգոստոսի 8-ի հռչակագրի վրա»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ սկսվել է նաև TRIPP նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը և գնահատումը, որը շատ կարևոր է նախագծի իրագործման համար:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցությանը՝ վարչապետն ասաց. «Նաև միջուկային էներգետիկայի ոլորտում կտեսնենք, թե ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը: Այստեղ մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն: Իհարկե, որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է Հայաստանի շահերին»:

Հայերեն English Русский

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար

Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել

ԵՄ հանձնակատարը կայցելի Քիշնև՝ քննարկելու «Աճի ծրագիրը» և ԵՄ-ին Մոլդովայի տնտեսական ինտեգրման հարցերը. Moldpres

Բուլղարիան 36-րդ տեղն է զբաղեցրել Allianz-ի՝ համաշխարհային հարստության վարկանիշային աղյուսակում. BTA

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները